Ռուսաստանը պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակը, եթե անվտանգության երաշխիքներ տրամադրվեն․ Պուտին | azatutyun.am

azatutyun.am  «Ռուսաստանը պատրաստ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, եթե մեր երկրին անվտանգության միջնաժամկետ և երկարաժամկետ երաշխիքներ տրամադրվեն», – այսօր Մոսկվայում ընթացող ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի վերջին հայտարարությունների՝ Պուտինը պնդել է, որ նրա գործողությունները հակասում են դաշինքի գլխավոր անդամի՝ ԱՄՆ քաղաքականությանը։

«Ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստվում, երբ դաշինքի անդամ գլխավոր երկիրը մեզ որպես հակառակորդ չի դիտարկում», – նշել է Պուտինը՝ մատնանշելով ԱՄՆ Ազգայի անվտանգության ռազմավարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն