Երևան համայնքի վարչական տարածքում ապամոնտաժվել է 459 գովազդ | iravaban.net

iravaban.net  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևանի հասարակական կարգի պահպանության գլխավոր պատասխանատու Ավետիք Բաբայանը ներկայացրել է մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացված աշխատանքները՝ ապօրինի կրպակների ապամոնտաժման, ինքնակամ տեղադրված գովազդների օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցման կամ ապամոնտաժման, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման ուղղությամբ։

Հաշվետու ժամանակահատվածում Երևան համայնքի վարչական տարածքում ապամոնտաժվել են թվով 459 գովազդ, այդ թվում՝ 159 ցանցային և 302 վահանակներ։ Նշեմ նաև, որ Աջափնյակ վարչական շրջանի կողմից ապամոնտաժվել է թվով մեկ վագոն-տնակ և չորս այլ շինություններ, իսկ Արաբկիր վարչական շրջանի կողմից՝ թվով երկու կրպակ։

Նախորդ ժամանակահատվածի հետ համեմատական անցկացնելով՝ նշեմ, որ ապամոնտաժված գովազդների թիվը նվազել է 367-ով, իսկ ապամոնտաժված կրպակների և այլ շինությունների թիվը՝ 15-ով։

Միաժամանակ տեղեկացնում եմ նաև, որ 2025 թվականի ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքում ապամոնտաժվել է հաստատված չափորոշիչներին չհամապատասխանող թվով 5699 գովազդ, մասնավորապես՝ ցանցային կազմակերպություններին պատկանող թվով 886, փոքր և միջին կազմակերպություններին պատկանող՝ թվով 4833 գովազդ, ինչպես նաև մեծ տեղեկատվական դաշտով թվով 79 վահանակներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն