Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

Նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից կատարված մի քանի գործարքներ չեն ներառվել հարկային միասնական հաշվարկներում՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։

«Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված գումարը կազմել է 13 մլն 404 հզր 500 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն