Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով | civilnet.am

civilnet.am  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։

«Պուտինը պլանավորում է երկկողմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումն ունի ոչ պաշտոնական բնույթ և ծառայում է որպես հարթակ կառույցի անդամ երկրների առաջնորդների երկխոսության համար։

Միջոցառումն անցկացվում է տարեվերջյան ամփոփիչ հանդիպումների շրջանակում, որտեղ քննարկվում են տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն