Էներգետիկ համակարգի կայուն գործունեությամբ է պայմանավորված տնտեսության կարևոր ճյուղերի անխափան աշխատանքը. ՀԾԿՀ նախագահի շնորհավորանքը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա կապակցությամբ:

Ուղերձում նշվում է.

«Էներգետիկան Հայաստանի Հանրապետության տնտեսության  զարգացման առանցքային հիմնասյուներից մեկն է։, քաղաքացիների կյանքի որակը, ինչպես նաև բնակչության համար լույսի և ջերմության ապահովումը։

Այսօր Հայաստանի և ամբողջ աշխարհի էներգետիկների առջև կանգնած են նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց արդյունավետ հաղթահարման պատասխանատվությունը մերն է` գալիք սերունդների համար։

Ոլորտի մասնագետներն իրենց գործունեությունն  իրականացնում են  շուրջօրյա ռեժիմով՝ հաճախ բարդ և պատասխանատու պայմաններում։ Ամենաբարձր գնահատանքի է արժանի նրանց մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունը, որոնց շնորհիվ ապահովվում է էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների անխափան և կայուն գործունեությունը։

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ անսպառ էներգիա, նոր ձեռքբերումներ, առողջություն և երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն