Թուրք պաշտոնյաները ՀՀ-ի հետ սահմանի «Ալիջան» անցակետում ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ստուգում են անցկացրել | factor.am

factor.am  Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» անցակետում ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ամրապնդման գնահատում է անցկացվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, միգրացիայի կառավարման վարչության պետ Հուսեյն Քյոքը, Ազգային պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը և համապատասխան նախարարությունների պաշտոնյաներ այցելել են Ալիջանի սահմանային անցակետ: Պատվիրակությունը քննարկել է սահմանային շրջանում տեխնիկական ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման և առկա չափանիշների բարձրացման ջանքերը: Նրանք նաև պաշտոնյաներից տեղեկություններ են ստացել սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների մասին և գնահատականներ տվել ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ամրապնդման վերաբերյալ: Դաշտային ստուգումներից հետո տեղի է ունեցել գնահատման հանդիպում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն