Կատարի Պետություն (Դոհա) կատարած աշխատանքային այցի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ֆրանսիական հակակոռուպցիոն գործակալության (AFA) ղեկավար Իզաբել Ժեգուզոյի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կողմերն անդրադարձել են՝
վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ոլորտում իրականացված բարեփոխումներին,
երկու երկրներում ազդարարման համակարգի ինստիտուտի առանձնահատկություններին, դրա ներդրման ու գործարկման մեխանիզմներին,
իրազեկման արշավների դերին, կոռուպցիայի դեմ պայքարում հանրային պատշաճ ընկալմանը,
Ֆրանսիայի կողմից իրականացվող իրազեկման արշավների առանձնահատկություններին։
Սրբուհի Գալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության կարևորությունը: