Գործադիրը հերքում է «ՏիկՏոկ»-ով տարածվող տեղեկությունը, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով գործադիրի անունից տարածվող կեղծ տեղեկությունը․

«Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն