«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթի, Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի եւ Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովը։

Պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարեւորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին: Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն