Հայկ Մարությանը ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» կուսակցությամբ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

Նա նշել է, որ ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» կուսակցությունով։

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք մասնակցելու ենք հաջորդ տարվա ընտրություններին մեր «Նոր ուժ» կուսակցությունով։ Մեր կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»,- ասել է Մարությանը՝ նշելով, որ կանեն նաեւ կուսակցության համագումար։

«Ծրագիրն ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկը չի կարդում, բայց, այնուամենայնիվ, կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, քանի որ բավական հետաքրքիր կետեր կան այնտեղ»,- ասել է Հայկ Մարությանը։

Երևանի նախկին քաղաքապետը կարծում է, որ ՔՊ-ն շուտով «ֆեյքերով» արձագանքելու է իր այս որոշմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն