Հռոմի պապը դատապարտել է Գազայում պաղեստինցիների համար ստեղծված պայմանները | azatutyun.am

azatutyun.am  Հռոմի պապ Լևոն 14-րդը հինգշաբթի Սուրբ Ծննդյան քարոզի ժամանակ դատապարտեց այն պայմանները, որոնցում պաղեստինցիները գտնվում են Գազայում:

«Ինչպե՞ս կարող ենք չմտածել Գազայի վրանների մասին, շաբաթներ շարունակ անձրևի, քամու տակ», – ասել է նա:

Վերջին շրջանում Պապը մի քանի անգամ ափսոսանք է հայտնել Գազայում պաղեստինցիների գտնվելու պայմանների կապակցությամբ, իսկ անցյալ ամիս լրագրողներին ասել է, որ Իսրայելի և պաղեստինցի ժողովրդի միջև բազմամյա հակամարտության միակ լուծումը պետք է լինի պաղեստինյան պետության ստեղծումը:

Նա նաև մտահոգություն է հայտնել իրավիճակի կապակցությամբ, որում հայտնվել են «ամերիկյան մայրցամաքը հատող» միգրանտները և փախստականները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն