Փաշինյանը ողջունել է Էրդողանի հայտարարությունը Հայաստանի հետ կարգավորման գործընթացում ակնկալվող խորհրդանշական քայլերի վերաբերյալ | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե 2026 թվականի սկզբին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում խորհրդանշական քայլեր կլինեն։

ՀՀ վարչապետը Թուրքիայի նախագահի հայտարարությանն անդրադարձել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե կա՞ն քննարկումներ թուրքական կողմի հետ և ի՞նչ քայլերի կարելի է սպասել։

«Ես ողջունում եմ այդ պատրաստակամությունը։ Մեր երկկողմ երկխոսության շրջանակներում արդեն հասունացել է այն պահը, որ սիմվոլիկ և նույնիսկ ոչ սիմվոլիկ, ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան, և ես հույս ունեմ, որ դրանք տեղի կունենան»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն