Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների համար կներդրվեն բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր

Կառավարությունը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարների տեղակալների համար:

Բարեվարքության ուսումնասիրության պարտադիր գործընթացի ներդրումը կնպաստի պետական համակարգի նկատմամբ վստահության և թափանցիկության բարձրացմանը: Միաժամանակ, հետևողականորեն իրականացնելով բարեվարքության ստուգումներ, հնարավոր կլինի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչն ուղղակիորեն կբարձրացնի հանրային վստահությունը պետական պաշտոնատար անձանց նկատմամբ:

Բարեվարքության ուսումնասիրությունը կավելացնի հանրային պաշտոններում նշանակվող անձանց հաշվետվողականությունը և հանրային վերահսկողության մակարդակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն