ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է նրա շահերի ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը:

Հայտարարության համաձայն՝ այցն իրականացվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետություն իշխանությունների թույլտվությամբ։ Ներկայացուցիչները իրենց երախտագիտությունն են հայտնել այցի կազմակերպման համար՝ նշելով դրա կարևորությունը հատկապես տոնական օրերին։

Այցի ընթացքում ԿԽՄԿ-ն Էուլջեքչյանին տրամադրել է մարդասիրական պարագաներ՝ սնունդ, ծխախոտ և անձնական օգտագործման իրեր։

Հայտարարությունում նաև նշվում է, որ անցյալ շաբաթ Էուլջեքչյանը կարողացել է հեռախոսազանգ կատարել ընտանիքի անդամներին։

Էուլջեքչյանի ներկայացուցիչները նաև նշում են, որ ունեն լուրջ մտահոգություններ նրա առողջական վիճակի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն