Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում Սուրբ Ծննդին ահաբեկչություններ ծրագրող ԴԱԻՇ-ի ավելի քան 100 անդամների | news.am

news.am Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հինգշաբթի միաժամանակյա խուզարկություններ է անցկացրել 124 վայրերում և ձերբակալել «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 100 կասկածյալ անդամների, որոնք ենթադրաբար ծրագրում էին հարձակումներ Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։

Ստամբուլի դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ իշխանությունները տեղեկություններ են ստացել այն մասին, որ ծայրահեղական կազմակերպությունը կոչ է արել Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ գործողություններ ձեռնարկել, մասնավորապես ոչ մահմեդականների դեմ։

Դատախազությունը ձերբակալման հրամանագիր է արձակել 137 կասկածյալի համար, որոնցից 115-ը ձերբակալվել են։ Խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը առգրավել է նաև բազմաթիվ հրազեն, զինամթերք և փաստաթղթեր։

Ոստիկանության հակաահաբեկչական գործողությունը դեռևս շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն