«5-րդ ալիք» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները պատրաստ են եթերաժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար։ Այս մասին հայտնել են «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, Շողակաթ» ՀԸ-ն հունվարի 1-ից կլուծարվի։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է 2025թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։
Նշենք, որ հեռուստաընկերությունը ստեղծվել էր ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի որոշմամբ: