Տոնական եռուզեռն ու բարձր տրամադրությունը պետք է ուղեկցվեն պատասխանատվությամբ ու այն գիտակցմամբ, որ անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է, հայտարարություն են տարածել Ներքին գործերի նախարարությունից․
«Ճանապարհին, տանը և հասարակական վայրերում մեր յուրաքանչյուր քայլն ու որոշումը կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատող մարդկանց անվտանգության վրա։
Անվտանգությունը պարզապես բառ չէ, այլ ընտրություն և համալիր գործողություն իմ ու քո ապահովության համար»։