«99 տարվա» կեղծիքը․ Արաքսի ջրերի կառավարումը Թուրքիային չի փոխանցվում | civilnet.am

civilnet.am

Հայկական որոշ լրատվամիջոցներ դեկտեմբերի 26-ին տարածեցին տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվարձահատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների «բացառիկ օգտագործման իրավունքները» առաջիկա 99 տարիների ընթացքում։ Տեղեկության աղբյուր նշվում են թուրքական լրատվամիջոցները՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցի մասին է խոսքը։

Ըստ տարածվող տեղեկության՝ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված համաձայնագրի շրջանակում Թուրքիային իբր թույլատրվելու է գետի վրա կառուցել մի քանի ամբարտակ և հիդրոէլեկտրակայան։

«Համաձայնագիրը կնքվել է Բաքվի կողմից Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցումը թույլատրելու վերջին որոշումից հետո»,- գրել են լուրը տարածած կայքերը։

#CivilNetCheck-ը պարզել է, որ տարածվող լուրն անհիմն է և թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հորինված և խեղաթյուրված տեղեկություն։

Ի՞նչ է գրել սկզբնաղբյուրը

#CivilNetCheck-ը պարզել է, որ բովանդակությամբ լուր առաջինը հրապարակվել է դեկտեմբերի 25-ին թուրքական Evrensel[.]net կայքում՝ «Արդյո՞ք Հայաստանը Արաքս գետի օգտագործման իրավունքը փոխանցում է Թուրքիային» վերտառությամբ։ Հոդվածի հեղինակն է Օկայ Դեպրիմը։

Էկրանապատկերում՝ Evrensel[.]net-ի դեկտեմբերի 25-ի հոդվածը

Թեև հայաստանյան լրատվամիջոցները գրել են, թե համաձայնագիրն արդեն ստորագրված է, սակայն թուրքական հոդվածում խոսքը միայն «համաձայնագրի նախագծի» և ենթադրությունների մասին է, ինչն ակնհայտ է նաև հարցական նշանով վերնագրից։ Ավելին, սկզբնաղբյուրում բացակայում է ամենաաղմկահարույց՝ «99 տարի» ժամկետի վերաբերյալ տեղեկությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն