Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գավառի, Կապանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Իջևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Սևանից դեպի Գավառ ավտոճանապարհին բուք է։

Վայքի, Սիսիանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն