ԶՈՒ ԳՇ պետն այցելել է արևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի: Այս մասին հայտնել է նախարարությունը:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել արժեքավոր նվերներ:

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ, հղել նրանց լավագույն բարեմաղթանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն