Վաշինգտոնը քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը։

Այս մասին Սպիտակ Տան ղեկավարը ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք այդ հարցը շատ լուրջ ենք դիտարկում», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ Ռեջեփ Էրդողանն իր լավ ընկերն է։

ԱՄՆ-ը 2019-ին պատժամիջոներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից հակահրթիռային S-400 համակարգեր ձեռք բերելու պատճառով։ Ամիսներ առաջ Սպիտակ Տանը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարեց, որ կվերանայեն որոշումը՝ ընդգծելով՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն