Ասացի՝ 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ. Թրամփը պատմել է՝ ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասել | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում իր դերակատարումից և դրա հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Թրամփը, մասնավորապես, նշել է, որ արագորեն լուծել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։

«Պատերազմն ընթանում էր 35 տարի։ Պուտինն ասաց՝ ես չեմ հավատում, որ դուք լուծել եք, քանի որ ես փորձում էի 10 տարի։  Ես լուծեցի գրեթե մեկ օրում։ Ես արեցի առևտրով։ Ասացի, որ մենք ձեզ կկտրենք առևտրից։ Այլևս ոչ մի առևտուր։ Երկուսին էլ, ես ասացի՝ ձեզ կկտրենք, և հետո ես 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին և ասացին՝ «Լավ»։ 35 տարվա կռիվ, բայց նրանք ընդունեցին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն