Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2417 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 7678 խմ ծավալով բազալտանման խճի լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 467 հզր 269 դրամի վնաս:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։