factor.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին որոշում է ստորագրել, որով մի շարք փոփոխություններ է կատարել ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունում։ Այն ընդունվել էր դեռևս 2018 թվականի հունիսի 28-ին։
Ազգային անվտանգության ծառայությունն այլևս չի իրականացնի Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող՝ հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:
Ծառայության նպատակներից հանվել է նաև հետախուզական գործունեությունը։
Ազգային անվտանգության ծառայության խնդիրներից հանվում է նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքումը։
ԱԱԾ խնդիրներից է դարձել պետական սահմանի պահպանության նպատակով հետախուզական գործունեության իրականացումը։
Բացի այդ, արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, ՀՀ սահմաններից դուրս Հայաստանի քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը ընդգրկվել է ծառայության առջև դրված խնդիրներում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում