Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մայիսի 4-ին Երևան կհրավիրվեն | factor.am

factor.am  «2026-ին անցկացվող COP-17-ին Հայաստանը հյուրընկալելու է մոտ 50 երկրների ղեկավարների։ Հայաստանում այդ օրերին տեղի կունենա ոչ միայն եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այլ նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը՝ նույն օրերին, որը նոր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի Հայաստանի և Եվրամիության միջև երկխոսությունը»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այժմ մեծ թափով նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, և արդեն մյուս տարվա սկզբին վարչապետ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտայի անունից պաշտոնական հրավերները կուղղվեն երկրների և կառավարությունների ղեկավարներին՝ մայիսի 4-ին Երևանում մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները նույնպես պաշտոնական հրավեր կստանան։ Այս ձևաչափին մասնակից բոլոր պետությունները ստանալու են հրավերներ։ Իրենք են որոշելու՝ ինչ մակարդակով մասնակցեն։ Այստեղ կա մի տարբերություն այլ ֆորմատների հետ համեմատած, որ եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումներին կարող են մասնակցել միայն երկրների կամ կառավարությունների ղեկավարներ։ Պայմանականորեն, անհնար է դելեգացնել մասնակցությունը, օրինակ, արտաքին գործերի նախարարին»,-նշեց Վահան Կոստանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն