Ստամբուլում ադրբեջանական և թուրքական լցանավերն աղետի ազդանշան են ուղարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

factor.am Ստամբուլի Ֆլորյա ափին երկու լցանավեր, որոնցից մեկը՝ ադրբեջանական, մյուսը՝ թուրքական դրոշի ներքո, աղետի ազդանշաններ են տվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր։

A Haber հեռուստաալիքը հաղորդել է, որ նախնական գնահատականներով՝ լցանավերից մեկը խրվել է ափին. ափից նկարահանված տեսանյութում երևում է, որ նավն անշարժ է։ Բոսֆորի նեղուցում այժմ ուժեղ քամի և փոթորիկ է նկատվում։

Նախնական տեղեկություններով՝ նեղուցով անցնելիս լցանավերը բախվել են միմյանց, ինչից հետո նավերից մեկը խրվել է ափին։ Անձնակազմի շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։ Բարդ եղանակային պայմանները դժվարացնում են փրկարարական աշխատանքները, և պաշտոնյաները դեռևս լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրել միջադեպի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն