news.am Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայիններին հատուկ վարժանքների ուղարկելու մասին՝ կարևորագույն օբյեկտները պաշտպանելու համար։
Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում։ «2026 թվականին Ռուսաստանի զինված ուժերի զորահավաքային պահեստազորում ծառայող Ռուսաստանի քաղաքացիները կուղարկվեն հատուկ վարժանքների՝ կարևորագույն օբյեկտների և այլ կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու համար», – նշվում է հրամանագրում։ Պուտինը նաև հանձնարարել է կառավարությանը սահմանել նման օբյեկտների ցանկը։
Օրենքը, որը թույլ է տալիս քաղաքացիներին զորահավաքային պահեստազորից զորակոչել Ռուսաստանի Դաշնությունում անվտանգությունն ապահովելու համար, Պուտինը ստորագրել է նոյեմբերի սկզբին։ Փաստաթուղթը նախաձեռնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը նախկինում վստահեցրել էր, որ պահեստազորայիններին Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար չեն նախատեսում ուղարկել։ Օրենքի ստորագրումից անմիջապես հետո տարածաշրջանային իշխանությունները սկսել են քաղաքացիների զորահավաքային պահեստազորում զորահավաքներ անցկացնել։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։