Թուրքիայում շարունակվում են «Իսլամական պետության» անդամների ձերբակալությունները | azatutyun.am

azatutyun.am Թուրքիայում շարունակվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալությունները։ Այս մասին Х-ի իր օգտահաշվում այսօր գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Նախարարի խոսքով՝ անցած գիշեր երկրի 25 նահանգներում իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում «Իսլամական պետության» ևս 125 անդամ է ձերբակալվել։

Այսպիսով, Թուրքիայի տարբեր շրջաններում վերջին մեկ շաբաթում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 600-ի։

«Իսլամական պետության» անդամների զանգվածային ձերբակալությունները սկիզբ առան այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն ստացավ, որի համաձայն կազմակերպությունը Ծննդյան տոներին և Ամանորին ընդառաջ պատրաստվում է մի շարք ահաբեչական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն