Տոնական օրերին ճանապարհներին ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները, հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ձմեռային սպասարկման աշխատանքներ (ձնամաքրում, ճանապարհների մշակում աղ-ավազով)։ Ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է նաև տոնական օրերին։

Հաղորդագրության մեջ նշված է,

«Հարգելի վարորդներ, հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել։

Հիշեցնենք նաև, որ զանգահարելով շուրջօրյա գործող 010-56-25-33 հեռախոսահամարին՝ կարող եք օպերատիվ ինֆորմացիա ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն