Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ գիշերը Խերսոնի մարզի Սև ծովի ափին գտնվող սրճարանին և հյուրանոցին ուկրաինական 3 անօդաչու թռչող սարքեր են հարվածել, որի հետևանքով 24 մարդ է զոհվել, որոնցից մեկը՝ երեխա։
Սալդոյի տեղեկացմամբ՝ վիրավորվել է ավելի քան 50 մարդ, որոնցից չորսը՝ երեխաներ։
Սալդոն հայտարարել է, որ «Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են այն վայրին, որտեղ քաղաքացիները նշում էին Նոր տարին»։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Գլխավոր լուսանկարում՝ հարվածի վայրը