Վաղը հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում է «Ճաանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակում են շուրջօրյա ձմեռային սպասարկումը»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն