Լոգանք ընդունելուց հետո Գորիսում 6 քաղաքացի շմոլ գազից թունավորվել է | factor.am

factor.am Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 6 քաղաքացի։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին․ ընտանիքի անդամները լոգանք ընդունելուց հետո վատացել են, ունեցել են փսխում, ինչից հետո անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։

ՆԳՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ կազմվել են փաստաթղթեր և փոխանցվել են Քննչական կոմիտե․ իրավապահ այս կառույցից չկարողացանք պարզել՝ արդյոք վարույթ նախաձեռնվել է, թե՝ ոչ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն