Իսրայելը դեմ է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-35 հարվածային կործանիչներ գնի | armenpress.am

armenpress.am: Իսրայելը շարունակում է դեմ լինել այն բանին, որ Թուրքիան ԱՄՆ-ից առաջադեմ F-35 հարվածային կործանիչներ ձեռք բերի։ Այս մասին հունական Kathimerini օրաթերթին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Շարեն Հասկելը։

«Մենք ունենք վերապահումներ (հնարավոր վաճառքի վերաբերյալ)…. Ինքնաթիռում օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը մշակվել է Իսրայելում։ Եվ ակնհայտ է, որ մենք դրանք չենք կիսի նրանց հետ»,- ասել է Հասկելը։

Թերթը նաև հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ մեկնաբանություններով։

Հասկելի խոսքով՝ Իսրայելը «մտահոգված է» Թրամփի այն հայտարարություններով, որ նա «շատ լրջորեն քննարկում է» Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու համաձայնագիրը: Հասկելը հավելել է, որ իսրայելական տեխնոլոգիաները նման համաձայնագրի մաս չեն կազմի, «նույնիսկ եթե նրանք ստանան այդ ինքնաթիռները»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հարցը։ Սակայն նա վստահություն էր հայտնել, որ Անկարան ոչ մի դեպքում չի օգտագործի այդ ինքնաթիռներն Իսրայելի դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն