Ադրբեջանն ու Թուրքիան 33 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել | aravot.am

aravot.am

Բաքուն և Անկարան 15 տարվա համաձայնագիր են ստորագրել՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ապշերոն» հանքավայրից Թուրքիա 33 մլրդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Ադրբեջանի հետ նոր համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունվարի 2-ին և նախատեսում է 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարում։ Գազը Կասպից ծովում գտնվող «Ապշերոն» հանքավայրից կմատակարարվի տարեկան 2,25 միլիարդ խորանարդ մետր ծավալով՝ 15 տարվա ընթացքում», – թուրքական Kanal 7 հեռուստաալիքի եթերում ասել է ասել է Բայրաքթարը։ Նա հավելել է, որ համաձայնագրի իրականացումը կսկսվի 2029 թվականին և կշարունակվի մինչև 2040-ական թվականները։

«Օգտագործելով մեր առկա ենթակառուցվածքները՝ այս գազը Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարով կմատակարարենք մեր երկիր», – հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։ Բայրաքթարը նշել է նաև, որ երկարաժամկետ պայմանագրերի և դիվերսիֆիկացիայի ռազմավարության շնորհիվ Թուրքիան ապահովել է էներգառեսուրսների մատակարարման անվտանգությունը և կշարունակի գազի մատակարարումը մրցունակ գներով։ «Ապշերոն» հանքավայրը գտնվում է Բաքվից 100 կմ հեռավորության վրա՝ 500 մետր խորության վրա։ Հանքավայրի շահագործմամբ զբաղվում է Joint Operating Company of Absheron Petroleum B.V. (JOCAP) ընկերությունը։

Պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Պայմանագրային տարածքը կազմում է 747 քառ. կմ։ Նախնական գնահատմամբ՝ հանքավայրի պաշարները կազմում են մոտ 350 մլրդ խորանարդ մետր գազ և 100 մլն տոննա կոնդենսատ։ Առաջին փուլի շրջանակում արդյունահանվող գազը նախատեսված է Ադրբեջանի ներքին շուկայի համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն