Վերաքննիչ դատարանն այսօր անսպասելի հետաձգեց իր վճռի հրապարակումը, որով պարզ կդառնար՝ Արշակ Սրբազանը կշարունակի պահվել բանտախցում, թե ազատ կարձակվի: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Որոշումը սպասվում էր այսօր երեկոյան, հետո փաստաբաններին դատարանից տեղեկացրել են հետաձգման մասին, պատճառը չի հրապարակվում:
Արքեպիսկոպոսի փաստաբաններն են վերաքննիչում բողոքարկել դեռ մեկ ամիս առաջ Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշումը:
Մայր Աթոռի դիվանապետին Քննչականը մեկ ամիս առաջ ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու համար: Սրբազանը մեղքը չի ընդունում: