Թալինի եկեղեցում լարված իրավիճակ է ստեղծվել․ եկեղեցու հոգևոր հովվի փոխարեն պատարագ է մատուցում կարգալույծ քահանան

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր լարված իրավիճակ է ստեղծվել։ Եկեղեցու առաջ հավաքվածները եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հայկ քահանային թույլ չեն տվել մտնել եկեղեցի և պատարագ մատուցել։

Եկեղեցու տարածքում գտնվող Արագածոտնի թեմի քահանաներից տեր Փառեի խոսքով՝ եկեղեցու ներսում պատարագի համար արդեն զգեստավորված է եղել կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ Տ․ Թադե քահանա Թախմազյան)։ Եկեղեցու տարածքում նաև ոստիկանական ուժեր են եղել։

Տեր Հայկը պատարագ մատուցում է Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում, տեր Փառենի խոսքով՝ բախումներից խուսափելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն