Էրդողանն ասել է, թե Թուրքիայի ընդդիմությունը դեմ է եղել պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը | factor.am

factor.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո իր ելույթում կրկին քննադատել է երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցությանը:

Նա, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և դրանց նկատմամբ CHP-ի մոտեցմանը, նշել է, որ CHP-ի առաջնորդը ոչ մի ճշգրիտ կանխատեսում չի արել։ Էրդողանը հայտարարել է, թե ընդդիմությունը որևէ հետևողական, բարեխիղճ կամ սկզբունքային դիրքորոշում չունի Սև ծովի, Արևելյան Միջերկրական ծովի, Գազայի ցեղասպանության, Լիբիայի կամ Սիրիայի հարցում։

«Նրանք միայն գիտեն, որ մեր կառավարությանը դեմ են, մեր ասած սպիտակը անվանում են սև, իսկ մեր ճիշտ ասածը՝ սխալ։ Սրանք նույն մարդիկ էին, ովքեր Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի սկզբնական շրջանում քննադատում էին մեր կառավարությանը այն ուժային կենտրոնների թելադրանքով, որոնցից նրանք հիմա վախենում են։ Սրանք նույն մարդիկ էին, ովքեր ասում էին. «Մենք պետք է խոսենք Ասադի հետ», երբ Սիրիայի տապալված առաջնորդը փախչում էր իր երկրից։ Նրանք էին, ովքեր, հայկական սփյուռքի հետ դավադրությամբ, դեմ էին մեր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը Ղարաբաղում 44-օրյա հայրենական պատերազմի ժամանակ», – նշել է Թուրքիայի նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն