Եվրոպացի առաջնորդներն ու ԱՄՆ ներկայացուցիչները Փարիզում քննարկում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը

Ուկրաինային աջակցող Եվրոպացի առաջնորդներն ու ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպել են Փարիզում:

Այս մասին հաղորդում է Deutsche welle-ն։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները մասնակցում են Փարիզում անցկացվող հանդիպմանը, որի նպատակն է ամրապնդել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։

Մակրոնն ու Զելենսկին նախ անցկացրել են դեմ առ դեմ հանդիպում, որից հետո միացել են մյուս մասնակիցները։

Նրանք նաև նախատեսում են միասին ճաշել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն