Լիտվան պատրաստ է մինչև 150 զինծառայող ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների շրջանակներում | news.am

news.am Լիտվան պատրաստ է մինչև 150 զինծառայող, զենք և ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա՝ իր անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Այս մասին «Žiņu radijas» ռադիոկայանի եթերում հայտարարել է Բալթյան հանրապետության նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։

«Մենք կողմ ենք արտահայտվում Ուկրաինային տրամադրվելիք երաշխիքների առավելագույնս երկարաժամկետ ժամկետին և պատրաստ ենք դրան մասնակցել մեր զորակազմով», – ասել է նա։ «Խաղաղության հաստատումից հետո Լիտվան պատրաստ է Ուկրաինա ուղարկել մինչև 150 զինվոր՝ սպառազինությամբ և անհրաժեշտ մարտական տեխնիկայով»։

Ինչպես պնդել է խորհրդականը, Արևմուտքում քննարկվում է Կիևին 15-ից մինչև 30 տարի ժամկետով անվտանգության երաշխիքներ տրամադրելու մոդելը։

Սկայսգիրիտեն հիշեցրել է, որ Վիլնյուսը հանձն է առել Ուկրաինային Լիտվայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,25%-ի չափով ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ «Մենք հավատարիմ ենք ստանձնած պարտավորությանը»,- նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն