Երևանում տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքները

Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«Պարտավորությունը ներառում է ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։

Վարչական շրջանները շարունակում են տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ սահմանված կարգի պահպանումն ապահովելու նպատակով։

Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ բազմաբնակարան շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատվությունը կրում են համատիրությունները, որոնց համայնքը աջակցում է անհրաժեշտ մաքրման միջոցներով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն