Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության որոշումներից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ։