civilnet.am Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է։ Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսին հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքում պարզ կլինի, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակներում որքան գումար է ծախսվել, այդ գումարից որքանն է ենթակա վերադարձի բյուջե:
«Ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրման փուլում է։ Առաջիկայում պարզ կլինեն արդյունքները, որից հետո էլ պարզ կլինի, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակում որքան է ծախսվել, որքանն է ենթակա պետբյուջե վերադարձի»,- ասաց նախարարը։
Օգոստոսի 3-ին Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից։ Կառավարության որոշմամբ՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 մլն դոլարն ուղղվել էր Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպմանը։