Ըստ նախնական տվյալների՝ որոշ եկեղեցիներում զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ որոշ եկեղեցիներում զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը․

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Սիրելի եղբայրներ և քույրեր, շատերդ վստահ եմ մասնակցել եք Ճրագալույցի և Սուրբ Ծննդյան Պատարագներին:

Ըստ նախնական տվյալների՝ որոշ եկեղեցիներում զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը, որոշներում սարկավագ/դպիրները ցուցաբերել են նախանձախնդրություն և հոգևոր սխրանք են կատարել՝ պատարագիչի փոխարեն հնչեցնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը (դրա մասին լրացուցիչ կգրեմ):

Նրանք այդպիսով փորձել են Պատարագը պահել կանոնական դաշտում և Եկեղեցու նվիրապետական իշխանության ներքո: Այլապես այն դառնում է հակականոնական և վերածվում «պատարագանման արարողության»` շնորհից և փրկչական ազդեցությունից զուրկ:

Խնդրում եմ բոլորին մեկնաբանությունների դաշտում նշել, թե ո՞ր եկեղեցում եք մասնակցել Սուրբ Ծննդյան Ս. Պատարագի, արդյո՞ք զեղչվել է Վեհափառի Հայրապետի անունը, արդյո՞ք ընթերցվել է Պատարագի ընթացքում Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան ուղերձը, արդյո՞ք սարկավագներն ու դպիրներն իրենք են հնչեցրել Կաթողիկոսի անունը:

Եթե ինչ-ինչ պատճառով կաշկանդվեք այստեղ գրել, կարող եք անձնական նամակ ուղարկել: Շնորհակալ եմ»,- ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն