ԿԳՄՍ նախարարի համոզմամբ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կիրականացվի ժամանակին | armenpress.am

armenpress.am ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կիրականացվի նախատեսված ժամկետում։

Նախորդ տարվա արդյունքների ամփոփման վերաբերյալ մամուլի ասուլիսին Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նման վստահության հիմք են տալիս դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ուղղությամբ իրականացված աշխատանքների ցուցանիշները։

«Նախորդ տարվա համեմատ ունենք 123 տոկոսով ավելի բարձր կատարողական ցուցանիշ, ինչը ցույց է տալիս, որ մենք, իսկապես, շատ ավելի մեծ տեմպով ու որակյալ աշխատանք ենք կատարում, և կառավարության ծրագրի ևս մեկ կարևոր թիրախ՝ 300 դպրոցներն ու 500 մանկապարտեզները, ժամանակին իրացված են լինելու»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին ծրագրի կատարողականը կազմել է 121 մլրդ դրամ, նախորդ տարվա 53 միլիարդ դրամի փոխարեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն