Ոմանց թվում է, որ եթե կառավարությունը պետական բյուջեով նախատեսել է որոշակի ծախս անել ուրեմն կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան գումարը դրած է ու մենք ամեն օր գնում հաշվում, ապա կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք, բայց այդպես չի։ Տվյալ տարվա բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը;
«2025 թ-ի պետական բյուջեի պլանը, այն թիվը որ ընդունվել է 2024 թ-ի դեկտեմբերին՝ բյուջեի եկամուտները մենք 100.2 տոկոսով կատարել ենք, տարվա ընթացքում մեր պլանավորումը և ամբիցիաները բարձրացրել ենք, կանխատեսումներն ավելացրել ենք, այդ կանխատեսածից պակաս ենք հավաքել, բայց պլանավորածից ավելք ենք հավաքել, այսինքն, բյուջեն գերակատարվել է»,- ասաց Փաշինյանը;