Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Բեյրութ | armenpress.am

armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 8-ի առավոտյան մեկնել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այցի շրջանակում Արաղչին կհանդիպի Լիբանանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

Նախօրեին կառավարության նիստում խոսելով լրագրողների հետ՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել էր իրանական կողմի հանձնառությունը Լիբանանի հետ հարաբերությունները ընդլայնելու հարցում՝ նշելով, որ տնտեսական համագործակցության հարցը կենտրոնական է լինելու առաջիկա այցի ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն