«Ջերմուկ գրուպը» 18 մլն դրամի մաքսային արտոնություն կստանա | civilnet.am

civilnet.am  «Ջերմուկ գրուպ» ընկերությանը կառավարությունը հունվարի 8-ին որոշեց տրամադրել մաքսային արտոնություն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում։ Ընկերությունը նախատեսում է ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ և հումք, որոնք անհրաժեշտ են արտադրանքի արտահանումն ապահովելու համար։

Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը նախատեսում է շուրջ 224,4 մլն դրամի ներդրում կատարել հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Նույնքան արժողությամբ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի մոտ 18 մլն դրամ։ Սարքավորումները ձեռք են բերվելու «Ինեկոբանկ» ընկերության միջոցով և փոխանցվելու են «Ջերմուկ գրուպին»։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայում ընկերությունն ունի 558 աշխատատեղ՝ 577 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 565-ի, իսկ միջին ամսական աշխատավարձը կդառնա 580 հազար դրամ։

«Ջերմուկ գրուպ» ընկերության իրական շահառուն և 100 տոկոս բաժնետերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն