Կարո՞ղ է մի բան կա՝ մեզ չեք ասում․ Փաշինյանը՝ առողջապահության նախարարին | civilnet.am

civilnet.am  Հունվարի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առողջության ապահովագրության համակարգի խնդիրներին։ Նրա խոսքով՝ ռեպորտաժներից մեկում ներկայացվել է, թե համակարգը փլուզված է։

«Ես էլ այդ ռեպորտաժից իմացա, որ առողջապահության համակարգը փլուզվել է, ջախջախվել և այլևս գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, և մենք այնպիսի կատաստրոֆայի առաջ ենք կանգնած, որ COVID-ի համավարակը, հազար ներողություն, ղալաթ է արել։ Ես, ճիշտն ասած, վախից անջատեցի հեռուստացույցը և հիմա կուզենայի ձեր մեկնաբանությունները․ կարո՞ղ է մի բան կա՝ մեզ չեք ասում, մենք տեղյակ չենք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արձագանքելով վարչապետի հարցին, նշեց, որ ռեպորտաժներում ներկայացվածը միշտ չէ, որ արտացոլում է ամբողջական իրականությունը։ Նա օրինակ բերեց սրտի ռիթմավարի տեղադրման մի վիրահատություն, որը, ըստ Ավանեսյանի, դարձել է հասանելի, և քաղաքացին արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից՝ վերականգնված առողջությամբ։ Նախարարը շեշտեց, որ նախկինում՝ մինչև դեկտեմբերի 31-ը, նման ծառայություններից օգտվելը քաղաքացիների համար կարող էր լուրջ խնդիր լինել։

Վարչապետի հարցին, թե 10 բալանոց համակարգով ինչպես կգնահատի խնդրի կատարման մակարդակը, նախարարը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ մենք վեց ու վեցուկեսի վրա ենք։ Եթե ազնվորեն ասեմ, ես շատ ավելի մեծ խնդիրներ էի ակնկալում պրակտիկ կիրառման արդյունքում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն