Եթե 20 հազար դրամով բարձրացնենք թոշակը, միևնույն է, քաղաքացու տունը ձմռանը չի տաքանալու. Փաշինյան | news.am

news.am Ինձ վրա շատ տպավորվել է նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ որ նա ասում էր, որ 50 քանի հազար դրամ թոշակ է ստանում և այդ 50 քանի հազար թոշակից մոտավորապես 27-28000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինքը ասում էր, որ կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Ես արձանագրեցի ինձ համար, եթե մենք, օրինակ, վերցնենք և 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա և տունը տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը միևնույն է չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, վերջացրած դռներով, պատերով և այլն և այդպես շարունակ։

Մենք սովորաբար ի՞նչ ենք անում. ասում ենք դե 27000 դրամը քիչ է տունը տաքացնելու համար, եկեք ծախսենք 35.000 դրամ, բայց մեկ է 35.000 դրամով էլ տունը չի տաքանում, որովհետև տունը տաքացնելու համար մենք ընդհակառակը պետք է մեծ հաշվով փորձենք ծախսել ավելի քիչ, ասենք 18.000 դրամ և ներդրումներ անենք, որպեսզի տունը, բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի»,– հայտարարեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն