Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ, նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստին տեղի է ունեցել վարչապետի կեցավայրում: Այդ մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ հարցերին, թե ինչ է քննարկվել նիստի ժամանակ, թե ինչ են պատրաստվում անել առաջիկայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ, և արդյոք չունի՞ մտահոգություն, որ իր և իր թիմակիցների գործողություններին մի օր կարող է տրվել քրեաիրավական գնահատական:

«Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի: Ոչ ոք էլ հեռանալու մտադրություն չի ունենում: Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ: Նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ: Բայց մենք դա, էլի եմ ասում, ոնց որ արել ենք, կանենք անցնցում՝ քրիստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված:

Այն դեպքերում, երբ ես հետահայաց ինքնահայել եմ և տեսել եմ, որ քրիստոնեական հանդուրժողականության ու սիրո ուղուց շեղվել եմ, դրա համար հրապարակային ներողություն եմ խնդրել, պատասխանատվություն եմ կրել, այդ թվում՝ արդեն բազմիցս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի եմ գալիս և ներում եմ հայցում իմ մեղքերի համար:

Ինչ վերաբերում է քրեաիրավական գնահատականին, ՀՀ-ն ինստիտուցիոնալ պետություն է, և համոզվա՛ծ եղեք, որ եթե իմ արարքներում կամ որևէ մեկի արարքներում, ձեր արարքներում լինեն քրեական պատասխանատվության, Քրեական օրենսգրքի արձագանքի ենթակա արարքներ, դրանք իրենց արձագանքն անպայման կստանան»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն